Easy Sales Light-ի ֆունկցիոնալը ներառում է․
- Պատվերների գրանցում
- Գումարների հավաքագրում
- Պարտքերի կառավարում
- Դրամարկղերի կառավարում
- Վերադարձների ձևակերպում
- Պահեստի մնացորդի օպերատիվ դիտում
- Այցելությունների գրաֆիկի կազմում և վերահսկողություն
- Հաշվետվությունների դիտում հավելվածում
- Առաջադրանքների կազմում և կատարման վերահսկողություն
Easy Sales Light –ի առավելությունները վաճառքի ղեկավարների համար
- Պատվերները գրասենյակ են հասնում օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս դրանք միանգամից մշակել և արագ կազմակերպել առաքումը։
- Վաճառքի մենեջերների տեղաշարժի, արդյունավետության վերահսկողություն
- Հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելն ավելի հեշտ և օպերատիվ է դառնում։
- Կարելի է սահմանել առաջադրանքներ աշխատակիցներին և հետևել դրանց կատարմանը
Easy Sales Light –ի առավելությունները վաճառքի մենեջերների համար
- Թղթաբանության կրճատում – գնացուցակների, պարտքացուցակների կարիք այլևս չկա։ Ամեն ինչ հավելվածում է։
- Վաճառքների օրվա և ամսական պլանն աչքի առաջ է։
- Ավելի արագ աշխատանքի շնորհիվ հնարավոր է մեկ օրվա ընթացքում ավելի շատ հաճախորդների այցելել։
- Գրասենյակ այցելությունների կարիք ավելի քիչ է լինում։
- Պատվերներն ավելի արագ են իրականացվում, հավելյալ ճշտումների կարիք չի լինում, մեխանիկական սխալներն էականորեն պակասում են։